Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան թաղամասի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/7 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, երեխան ներսում քնած է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. Մ. Մ.-ը (2009 թ. ծնված) քնած է եղել:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակիչը մնացել է դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար.դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***