Միհրան Հարությունյանը Գերմանիայում բարեհաջող վիրահատվել է. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը այսօր Գերմանիայում վիրահատվել, ինչի մասին հայտնել է մարզիկի ընկերը` Արսեն Բադալյանը:
«Վիրահատությունն ավարտվեց: Շնորհակալություն բժիշկ Գերդին` կատարած աշխատանքի համար: Այժմ ապաքինման երկար ամիսներ են սպասվում: Ամեն ինչ լավ է, հիվանդն իրեն լավ է զգում», ասել է Արսեն Բադալյանը: