Ըմբիշ Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ ստացած չեմպիոն Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում:
«Ինչպես գիտեք, Միհրան Հարությունյանը լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իր վրա է վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը:
Վիրահատությունը կանեն Գերմանիայում: Արդեն պայմանավորվածություն կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: