211652_close_icon
views-count984 դիտում article-date 20:12 19-10-2016

Ամերիկացիները եվրոպացիներից 25 տոկոսով ավելի շատ են աշխատում. հետազոտություն

Ամերիկացի և գերմանացի գիտնականների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացիները 25 %-ով ավելի շատ են աշխատում, քան եվրոպացիները, ինչպես նաև ավելի ուշ են թոշակի գնում ու ավելի քիչ արձակուրդ վերցնում, հաղորդում է Bloomberg-ը: Աշխատանքային օրվա տևողությունից բացի՝ ուսումնասիրության մեջ վերլուծվել է նաև արձակուրդների երկարությունը, գործազրկությունը և աշխատավայրից դուրս անցկացված ժամանակը: Նշվում է, որ Եվրոպայի միջին վիճակագրական բնակիչը 258 ժամով ավելի քիչ է աշխատում, քան միջին վիճակագրական ամերիկացին։ Փորձագետները նաև պարզել են, թե ինչու են ԱՄՆ քաղաքացիներն ավելի շատ ջանքեր գործադրում աշխատանքային գործընթացում: Առաջին պատճառն այն է, որ ԱՄՆ-ում աշխատակիցների` արտադրողականության անհրաժեշտ նվազագույնը գերազանցելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն խրախուսվում է գումարային բոնուսի կամ պաշտոնի բարձրացման տեսքով: Երկրորդ պատճառն այն է, որ Եվրոպայում հարկերը զգալիորեն ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում, ահա թե ինչու եվրոպացիները շահագրգռված չեն աշխատավայրում շատ ջանք գործադրելու մեջ: Երրորդը՝ եվրոպացիների բարձր թոշակներն են, ինչի պատճառով հին աշխարհի բնակիչները շատ աշխատելու և խնայողություններ անելու կարիք չունեն:

Նմանատիպ նյութեր