211652_close_icon
views-count1936 դիտում article-date 13:36 19-10-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 18-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է խարդախության 10, գողության 5, ապօրինի ծառահատման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր