3467 դիտում
09:59 19-10-2016
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը մեկուկես տարի եղել է հետախուզման մեջ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից։ Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը։
Մանուկյանը 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ և մոտ մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ։ Ժամանակին նա եղել է վրացական «Թելասր» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն։ Քրեական գործը հարուցված է եղել կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով։ Գործով անցել են բազմաթիվ մեղադրյալներ և նրանց թվում նաև Աշոտ Մանուկյանը։
Վրացական մամուլը և ընդդիմությունը պնդում էին, որ այս քրեական գործն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, և հիմնական թիրախները եղել են Վրաստանի Էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին և կառավարության նախկին անդամ Նիկա Գվարամիան, որը հետագայում գլխավորում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Ամիսներ շարունակ տևած դատավարությունն ավարտվել է արդարացնող դատավճռով։ Արդարացվել է նաև Աշոտ Մանուկյանը։ Ըստ Մանուկյանի պաշտոնական կենսագրության նա 2011-2015 թվականներին, այսինքն հետախուզման մեջ եղած ժամանակահատվածում եղել է «Հրազդանի Էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5692 դիտում
10:53 05-11-2016
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի «Երազ» ավտոմեքենան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը