Լոնդոնից Տորոնտո թռչող Boeing-ը հարկադիր վայրէջք է կատարել Իսլանդիայում
Կանադական WestJet ավիաընկերությանը պատկանող Boeing 767 ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իսլանդիայի մայրաքաղաք Ռսյկյավիկում, հաղորդել է CTV News հեռուստաալիքը։
Օդանավը, որի մեջ 250 ուղևոր կար, իրականացնում էր Լոնդոն-Տորոնտո չվերթը, երբ տեխնիկական խնդրներ են առաջացել, և անձնակազմը վայրէջք կատարելու որոշում է կայացրել։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ խնդիրն ի հայտ է եկել սառեցման համակարգում։ Ուղևորներին այլ 2 օդանավերով կփոխադրեն Տորոնտո։