211652_close_icon
views-count2796 դիտում article-date 22:49 18-10-2016

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին: Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք: 2016 թվականի 40–րդ շաբաթում (3-9.10.2016թ.) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015 թվականին՝ 1846, 2014-ին 2105: Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: [color=#CC0000][b]Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.[/b][/color] [b]ա. խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, բ. եթե հիվանդ եք, մնացե'ք տանը, գ. եթե հիվանդ եք, հրավիրե'ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ -ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ, դ. մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, ե. հագնվե´ք եղանակին համապատասխան, զ. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, է. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, ը. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, թ. հետևե´ք անձնական հիգիենային:[/b]

Նմանատիպ նյութեր