slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախագահն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային
211652_close_icon

Նախագահն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային

views-count3690 դիտում article-date 19:25 18-10-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նրա հերթական այցը Հայաստան համարել է մեր երկրի մաքսային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում Համաշխարհային մաքսային կազմակերպության հետևողականության վկայություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը և հույս հայտնել, որ գլխավոր քարտուղարի այցը նոր խթան կհանդիսանա փոխգործակցության հետագա ամրապնդման ու խորացման համար, ինչպես նաև թույլ կտա գնահատել վերջին տարիներին այս բնագավառում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունը: Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ Երևանում անցկացվող «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովի աշխատանքներին: Կունիո Միկուրիան աշխատաժողովի անցկացումը Երևանում պայմանավորել է այն հանգամանքով, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը տարիներ շարունակ Հայաստանում մասնակցել է բարեփոխումների իրականացմանը, և ցանկություն կար Հայաստանը ներկայացնել նաև որպես օրինակելի պետություն հարևան երկրների համար: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև երկարամյա արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացման հնարավորություններին, ՀՀ մաքսային ոլորտում կազմակերպության աջակցությամբ իրականացված բարեփոխումների արդյունքներին, այդ թվում՝ օրենսդրության կատարելագործման, սահմանային անցակետերի արդիականացման, էլեկտրոնային համակարգերի ներդրման, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր