slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան
211652_close_icon

Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան

views-count1236 դիտում article-date 16:19 18-10-2016
Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին նա ներկա է գտնվել հոկտեմբերի 18-21-ն անցկացվող աշխատաժողովի բացմանը: Հայաստանի մաքսային ծառայության աջակցությամբ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Մերկատոր» ծրագրի վերաբերյալ ՀՄԿ եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովը նվիրված է Առևտրի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համատեքստում «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմանը: ՊԵԿ նախագահի դիտարկմամբ, աշխատաժողովի թեման արդիական է ինչպես ՀՀ-ի, այնպես էլ տարածաշրջանի մաքսային բոլոր ծառայությունների համար. «Առևտրի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կիրառմամբ կապահովվի արտահանման դիվերսիֆիկացում, առևտրում ՓՄՁ-ների առավել լայն մասնակցություն, հնարավոր կլինի օտարերկրյա ներդրումներ ներգրավել, ավելի արդյունավետ կազմակերպել եկամուտների հավաքագրումն ու կրճատել կոռուպցիան»: Առևտրի ոլորտում համագործակցության մասին ՀՄԿ համաձայնագրի դրույթների կիրառմամբ ՓՄՁ-ները շահավետ միջազգային առևտուր իրականացնելու նոր հնարավորություններ կստանան: Այդ առիթով ՊԵԿ-ը նախատեսում է կատարելագործել մաքսային վարչարարությունը՝ միջազգային առևտուրը խթանելու համար: «Պետք է գերակշռող դարձնել գործարքի գնի մեթոդի կիրառումը, կատարելագործել հետբացթողումային հսկողությունը՝ մեծացնելով «կանաչ ուղու» կիրառման պրակտիկան: Ձգտելու ենք նաև մաքսային ինքնահայտարարագրման գործառույթի տեսակարար կշիռը գերակշռող դարձնել արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերում, վերացնել մաքսային հսկողության մեխանիզմներում անտեղի ձգձգումները և արագացնել «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը սահմանային անցակետերում»,-նշել է Վարդան Հարությունյանը: ՀՀ մաքսային համակարգը՝ ընթացակարգերի բարեփոխման հաջողված փորձով, մշտապես ՀՄԿ գլխավոր քարտուղարի ուշադրության կենտրոնում է, որն արդեն երրորդ անգամ է այցելում մեր երկիր։ «Հայաստանը հաջողությամբ ավարտել է մաքսային ընթացակարգերի ավտոմատացումը, որին հաջորդելու է «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը: Այն մեծապես կդյուրացնի գործարարի աշխատանքը, քանի որ մաքսատուն ներկայացված մեկ հայտարարագիրը հասանելի կդառնա միաժամանակ բոլոր պետական մարմիններին, և ապրանքի բացթողման թույլտվությունը գործարարը կստանա՝ առանց տարբեր գերատեսչությունների հետ շփվելու»,-նկարագրել է ՀՄԿ գլխավոր քարտուղարը: Նրա դիտարկմամբ, թեև գործընթացը բարդ և ժամանակատար է, սակայն բոլոր նախանշանները վկայում են, որ Հայաստանն այս փուլը ևս հաջողությամբ է ավարտելու. «Սահմանին աշխատող մյուս պետական մարմինների հետ փոխկապակցվածության ապահովումը մեծ ջանքեր է պահանջում: ՀՀ մաքսային ծառայությունն արդեն իսկ համագործակցություն է հաստատել գերատեսչությունների հետ»: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր