3766 դիտում
21:27 18-10-2016
Տեղի ունեցավ ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի վերջին շրջանում տպագրված գրքերի շնորհանդեսը
Հոկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ֆրանսահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի վերջին շրջանում տպագրված՝ «Խնդալու ցանկությամբ», «Հայ դատ, մտածել և հետապնդել», «Գրական արձագանգներ», «Անանունների կյանքի շերտը», «Ամերիկա, Ամերիկա, երազ և խորտակման ուղիներ», «Օրիորդ Աննայի Սերը, սերերը… և մյուսները» գրքերի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բ.գ.դ. պրոֆեսոր, ԵՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը, բ.գ.դ.պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը և այլ մտավորականներ, հյուրեր:
Ողջունելով տեր և տիկին Պալյաններին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Հակոբ Պալյանը սփյուռքյան մտավորականության այն առաջամարտիկներից է, ով ամբողջ կյանքում պայքարել է մայրենիի պաշտպանության և տարածման համար: Հայ մամուլում լույս տեսած հարյուրավոր հոդվածներից («Ազդակ», «Կամք», «Հայրենիք», «Հորիզոն», «Ասպարեզ», «Ազգ»), Փարիզի «Այբ» ձայնասփյուռի ամենօրյա քրոնիկներից, «Բագին» ամսագրի գրական էջերից բացի՝ Պալյանը հրապարակել է բազմաթիվ հատորներ: Ավելի քան տասը տարի ղեկավարել է «Բագին» գրական հանդեսի խմբագրությունը»:
Նախարարն ընդգծեց, որ Պալյանը Սփյուռքում հայապահպանություն իրականացնող այն բացառիկ անհատներից է, ով երբեք չխամրող իր գրչով վեր է հանում հայության առջև ծառացող խնդիրները: «Ազգային ինքնության պահպանման համար պայքարի լավագույն միջոցը Հայաստանի հզորացումն է, որտեղից երբևէ չեն հեռանա և ընդմիշտ Հայրենիք կվերադառնան մեր հայորդիները, ինչպես որ վերջերս Հայաստան մշտական բնակություն հաստատեցին տեր և տիկին Պալյանները», - հավելեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
6843 դիտում
21:16 23-03-2017
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին