211652_close_icon

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն

views-count3644 դիտում article-date 17:19 18-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գորիսի տարածաշրջաններում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն: Տավուշի տարածաշրջանում, ինչպես նաև Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:[/color] [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր