211652_close_icon
views-count2226 դիտում article-date 15:27 18-10-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 15-ից 18-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը: Բացահայտվել է գողության 33, խարդախության 19, կողոպուտի և խուլիգանության՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու և շորթման 1-ական դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք։ Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր