211652_close_icon
views-count2260 դիտում article-date 21:33 17-10-2016

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցնում

Ամերիկուհի Ռոուզ Գոտեմյուլերն նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։ «Ռոուզ Գոտեմյուլերն անցել է այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի՝ դաշինքի կառույցում նշանակությամբ երկրորդ քաղաքացիական պաշտոնում պարտականությունների կատարմանը»,- ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ։ Նա դարձել է առաջին կինն այդ պաշտոնում՝ փոխարինելով ամերիկացի դիվանագետ Ալեքսանդր Վերշբոուին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի փետրվարից։ Նախկինում Ռոուզ Գոտեմյուլերը զբաղեցրել է սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման միջոցառումների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի մշակման գործընթացում։

Նմանատիպ նյութեր