3517 դիտում
21:27 03-10-2016
Էստոնիայի նախագահի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել՝ Քերստի Քալյուլայդը
Էստոնիայում առաջին անգամ նախագահի պաշտոնում կին է ընտրվել՝ Քերստի Քալյուլայդը, որն ավելի վաղ Եվրոպական վերահսկիչ պալատում եղել է Էստոնիայի ներկայացուցիչը:
Էստոնիայի խորհրդարանում անցկացվող ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր պատգամավորների ձայների առնվազն երկու երրորդը: Քերստի Քալյուլայդը ստացել է 101 ձայնից 81-ը և ընտրվել նախագահ:
Հիշեցնենք, որ գործող նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերին: Նա այս պաշտոնը զբաղեցնում է արդեն երկրորդ անգամ և, երկրի սահմանադրության համաձայն, չի կարող երրորդ անգամ ընտրվել:
Էստոնիայում գործում է նախագահի անուղղակի ընտրությունների երկաստիճան համակարգ. սկզբում խորհրդարանը փորձում է ընտրել նախագահին, սակայն եթե թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել, ընտրությունները շարունակվում են Ընտրողների կոլեգիայում:
Նմանատիպ նյութեր
2602 դիտում
21:33 17-10-2016
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցնում
1207 դիտում
17:08 29-06-2024
Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա
6229 դիտում
16:52 09-04-2018
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ. News.am
Այս բաժնից
868 դիտում
18:06 05-02-2025
Եվրամիությունը 310 մլն եվրո կնվիրաբերի Թուրքիային
4375 դիտում
21:18 04-02-2025
Հայտնի է՝ ինչից է կործանվել ադրբեջանական ինքնաթիռը․ հրապարակվել է նախնական զեկույցը
2254 դիտում
21:09 04-02-2025
«Շուտով լսելու ենք սրանց ոռնոցն ու վնգստոցը». Հովհաննես Շահինյան