211652_close_icon

ՀԱՊԿ օրակարգից գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հանելը մտածված, հետևողական քայլ է. Խաչատուր Քոքոբելյան

views-count2526 դիտում article-date 20:23 17-10-2016
«Այս անգամ էլ հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Վստահ չեմ, որ դեկտեմբերին կնշանակվի…» Այսպիսի գնահատական տվեց Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի օրակարգից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հանելուն, որն, ըստ կանոնակարգի, պետք է հայկական կողմի ներկայացուցիչ լիներ: Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ նման նշանակումների ժամանակ ուղղակի վրիպումներ չեն լինում. «Սա մտածված, հետևողական քաղաքականություն է», որի պատճառը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ զգուշավորությունն է: Դրա համար էլ մինչ այս պահը ՀԱՊԿ-ը լուրջ գնահատական չի տվել քառօրյա պատերազմին:

Նմանատիպ նյութեր