Այս շաբաթվա ընթացքում խորhրդարանը կքննարկի կառավարության ծրագիրը. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամները հոկտեմբերի 17-ին գործադիրի ղեկավարի հետ կքննարկեն կառավարության ծրագիրը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երբ քննարկենք, ծրագիրը կունենա ավարտուն տեսք, այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Ես վստահ եմ, որ այս շաբաթվա ընթացքում խորhրդարանը կքննարկի կառավարության ծրագիրը»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ կառավարությունը կարող է փոփոխություններ մտցնել արդեն իսկ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կամ կարող է նոր արտահերթ նիստ հրավիրել կառավարության ծրագիրը քննարկելու համար: