2777 դիտում
22:16 17-10-2016
Կառավարության ծրագիրը բխում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից. Էդուարդ Շարմազանով
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերը, որի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստերից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագիրը բխում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի հիմնադրույթներից, նախագահի փետրվարյան ելույթից, և մատնանշվում է երկրում բարեփոխումների իրականացումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
«Կառավարության նախնական ծրագրի առաջնահերթություններից է, որ այսօր հանրային կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն համակարգային բարեփոխումների: Այս ծրագրում շատ լուրջ տեղ է հատկացվում ՀՀ ներքին և արտաքին անվտանգությանը»,- ասաց Է. Շարմազանովը:
Ըստ նրա` արտաքին քաղաքականության առումով շարունակվելու է գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, ԼՂ հարցի կարգավորման հարցում նպատակն ու ճանապարհները նույնն են: Նա կարևորեց ծրագրում տնտեսական բարեփոխումների խնդիրը, ամեն ինչ շատ կոնկրետ է գրված, որովհետև դե յուրե 6-ամսյա ծրագիր է, իսկ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում նաև ռազմավարության խնդիր կա: Է.
Շարմազանովը նշեց, որ պետք է օգտագործվի ՀՀ և սփյուռքի մտավոր և ներդրումային ներուժը, ծրագրում կրթությունն առանցքային խնդիրներից է և առանձնակի լուրջ ուշադրություն պետք է դարձվի մարզային ու գյուղական դպրոցների խնդիրներին.
«Կոռուպցիայի դեմ պայքարը ևս նախանշված է կառավարության ծրագրում»:
Է. Շարմազանովը հայտնեց, որ կառավարության ծրագիրը հինգշաբթի և ուրբաթ օրերին կքննարկվի Ազգային ժողովում:
Հարցին, թե նիստում քննարկվե՞լ է արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգը դեֆոլտի հարցը, Է. Շարմազանովը բացասական պատասխան տվեց:
Նմանատիպ նյութեր
3463 դիտում
21:40 08-09-2017
«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից». Էդուարդ Շարմազանով
2540 դիտում
12:06 25-09-2018
«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից». Էդուարդ Շարմազանով
2397 դիտում
19:21 17-10-2016
Այս շաբաթվա ընթացքում խորhրդարանը կքննարկի կառավարության ծրագիրը. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
1135 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1891 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ