211652_close_icon
views-count670 դիտում article-date 20:31 17-10-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 34/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Հ. Ն., 8 տարեկան) չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 17-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 5/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 17-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում Դ. Գ.-ը քնած է եղել: ***

Նմանատիպ նյութեր