3529 դիտում
17:47 17-10-2016
Մեղվաբուծության զարգացում սահմանամերձ բնակավայրերում
Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում «Իջևան» երիտասարդական դաշինք» հասարակական կազմակերպությունն ականապատման պատճառով սեփականությունից զրկված բնակչության համար իրականացրել է ծրագիր, որը նշված գյուղերի բնակիչներին առաջավոր մեղվաբուծությամբ զբաղվելու հնարավորություն է տալիս։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Ծրագրի ղեկավար Արարատ Գևորգյանը նկատում է, որ Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից համայնքների հողամասերի մոտ 30%-ը գտնվում է պաշտպանական նպատակներով կատարված աշխատանքների գոտում (ականապատված են կամ պաշտպանիչ խրամատներ են կառուցված): Հասարակական կազմակերպության կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ 30% հողամասերի սեփականատերերի 40%-ի համար այդ հողամասերը կազմում են նրանց ընդհանուր սեփականության 80-100%-ը, իսկ այդ 80-100% սեփականությունը կորցրած բնակչության 90%-ի համար այդ հողամասերը նրանց եկամտի միակ միջոցն են: Ուստի ծրագրի շրջանակներում վերոնշյալ խմբերի համար ստեղծվել է մեղվաբուծությամբ զբաղվելու հնարավորություն` մեղմելու բնակիչների խնդիրները:
«Իջևան» երիտասարդական դաշինք» ՀԿ-ն ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում 2015-ին համանման ծրագիր իրականացրել է, և 2016-ի ծրագիրը նախորդի շարունակությունն է։ Այս տարի արդեն շեշտը դրվել է առաջավոր մեղվաբուծության վրա՝ մեղրի, մայրակաթի, մեղվաթույնի և ծաղկափոշու հնարավոր համատեղ արտադրությամբ: 80-100% տարածքի կորուստ ունեցող 10 մասնակիցների կազմակերպության կողմից հատկացվել են մեղվաընտանիքներ: Ծրագրի շրջանակներում մասնակիցների համար կազմակերպվել են մեղվաբուծության վերաբերյալ ամբողջական, խտացված դասընթացներ:
Յուրաքանչյուր համայնքից ընդգրկվել է մոտ 20 մարդ, նրանց մեջ եղել են և՜ սկսնակներ, և՜ մեղվապահության գործում արդեն փորձ ունեցողներ։ Վերջիններս իրենց գիտելիքները փոխանցել են սկսնակներին։
Նմանատիպ նյութեր
582 դիտում
21:57 26-07-2022
Մեկնարկել է «Հայաստանի մեղվաբուծության ոլորտի կարողությունների զարգացման» ծրագիրը
Այս բաժնից
541 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
934 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
997 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը