Մեկնարկել է «Հայաստանի մեղվաբուծության ոլորտի կարողությունների զարգացման» ծրագիրը
Հուլիսի 26-ին մեկնարկել է «Հայաստանի մեղվաբուծության ոլորտի կարողությունների զարգացման» ծրագիրը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Այն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության» (EU-GAIA) համագործակցության շրջանակներում, ԵՄ ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակում կանցկացվեն հետազոտություններ Հայաստանում մեղվաբուծության արժեշղթայի ներկա իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության ինտենսիվացման մարտահրավերները։ Վերլուծությունը կկատարեն Սլովակիայից ժամանած անկախ փորձագետները։