Տիբեթում հզոր՝ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտեսրի սանդղակով 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տիբեթի հիմալայան շրջանում։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 15։14-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Չամդո քաղաքից 300 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 25 կմ խորության վրա։
Ներկա պահին ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։