211652_close_icon
views-count4254 դիտում article-date 10:40 17-10-2016

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

[b]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: [/b] Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: [img]/ups/images/0311408001476686187816680.jpg[/img] Երևանում հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը սպասվում է թույլ անձրև: [img]/ups/images/0735970001476686177675086.jpg[/img]

Նմանատիպ նյութեր