ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։
Մասնավորապես՝ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթուղթը ստորագրել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։
Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։ Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։