Թաիլանդի արքայազնը կթագադրվի թագավորի հուղարկավորությունից հետո
Թաիլանդի հանգուցյալ թագավորի՝ Պհումիպոն Ադուլյադետի, միակ թագաժառանգը՝ արքայազն Մախի Վաչիրալոնգքորնը, կթագադրվի հոր հուղարկավորությունից հետո: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Ադուլյադետ թագավորի հուղարկավորության նախապատրաստությունը կարող է տևել մի քանի ամիս: Ներկա պահին երկրի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Թաիլանդի նախկին վարչապետ, պաշտոնաթող գեներալ 96-ամյա Պրեմ Տինսուլանոն:
Թաիլանդի թագավորը մահացել է հոկտեմբերի 13-ին, 89 տարեկանում: Երկրում հայտարարված է միամյա սուգ՝ մինչև 2017թ. հոկտեմբերի 14-ը: