211652_close_icon
views-count10676 դիտում article-date 15:39 16-10-2016

Երևանում անցկացվեց «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն» վազքի մրցույթ. 21 և 10 կմ մրցավազքի համար առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան դրամական պարգևներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մայրաքաղաքում անցկացրեց «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն» վազքի մրցույթ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջին անգամ կիսամարաթոնն անցկացվել է նախորդ տարվա հոկտեմբերի 4-ին, որին մասնակցել է շուրջ 30 երկրների 1500 մասնակիցներ: «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնը» մեկնարկեց առավոտյան 9-ին՝ Շահումյանի անվան հրապարակից ու շարունակվեց մինչը 13.30-ը՝ ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն: Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները շարունակեցին երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետև Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյանի փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային վերջնագծում: Մրցուղին ուներ 4 տարբեր երկարություն: 1 կմ վազքուղին նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, 5 կմ՝ 13 տարեկան և ավելի, 10 կմ՝ 16 տարեկան և ավելի, 21.1 կմ՝ 18 տարեկան և ավելի: Վազքին մասնակցեցին նաև հաշմանդամ վազորդներ, որոնք մրցեցին 5 կմ վազքուղում: 21 և 10 կմ մրցավազքի համար առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան դրամական պարգևներ: Վազքի բոլոր մասնակիցները ստացան շապիկներ և մեդալներ՝ անկախ ցուցաբերած արդյունքից: Երևանի քաղաքապետարանն էլ խոստանում է նման հետաքրքիր մարզական միջոցառումների քանակն ավելացնել՝ ընդգրկելով նորանոր մարզաձևեր: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+

Նմանատիպ նյութեր