211652_close_icon

Այրվել է 1200 հակ անասնակեր

views-count1784 դիտում article-date 15:00 16-10-2016
Հոկտեմբերի 16-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կայանված «ГАЗ-53» մակնիշի ավտոմեքենայի ուղևորախցիկը, 3 անվադող և բեռնախցիկում պահեստավորված մոտ 1200 հակ անասնակեր: Հրդեհը մարվել է ժամը 08.48-ին:

Նմանատիպ նյութեր