Այսօր հայկական մամուլի օրն է
Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։
1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։
«Ազդարարը» 1794-96 թվականների ընթացքում լույս է տեսել ամիսը մեկ անգամ։ Պարբերականը հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել «Ազդարարի» 18 համար։
Ի հիշատակ այդ օրվա՝ Հայաստանի կառավարության որոշմամբ 2004 թվականի ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է իր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։