955 դիտում
11:40 03-05-2014
Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է
Այսօր ողջ աշխարհը նշում է Մամուլի ազատության օրը: Այն որպես միջազգային տոն, հռչակվեց 1993 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Օրը հատուկ է ընտրված, քանի որ աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը: Հռչակագիրը կոչ է անում բոլոր պետություններին ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը:
Հռչակագրում նշվում է, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում ասվում է, որ ամեն ոք համոզմունքների ազատության և դրանք ազատ արտահայտելու իրավունք ունի։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից՝ տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։
Յուրաքանչյուր տարի Մամուլի ազատության օրվա նախօրեին «Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն» անցկացնում է մամուլի և իշխանությունների միջև հարաբերությունների վերլուծություն և դրանք ուղարկում պետությունների ղեկավարներին: Նամակում նշված են լինում այն խնդիրները, որոնց պետության առաջին դեմքը պետք է ուշադրություն դարձնի:
Իսկ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը, մոնիթորինգ անցկացնելով 100-ից ավելի երկրներում, ամեն տարի կազմում և աշխարհին է ներկայացնում «ազատ մամուլի թշնամիների» ցուցակը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածում նշված է, որ ամեն ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։
[b]SHAMSHYAN.com[/b]-ը շնորհավորում է բոլորին՝ մամուլի ազատության օրվա առթիվ և ցանկություն հայտնում, որ Հայաստանը միջագզային զեկույցներում ներկայացվի՝ որպես ազատ մամուլի երկիր:
Նմանատիպ նյութեր
2240 դիտում
18:27 03-05-2018
Փաստաբանների պալատը շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
328 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
412 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր