Ֆրանսիայում բնակելի տան պատշգամբի փլուզումից 4 հոգի զոհվել է. կա 11 վիրավոր
Ֆրանսիայի Անժե քաղաքի բնակելի տներից մեկի 4-րդ հարկում պատշգամբ է փլուզվել, ինչը 4 հոգու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուսանողների 15 հոգանոց խումբը նշելիս է եղել բնակարանամուտը և դուրս է եկել պատշգամբ, որը ծանրության տակ չդիմանալով՝ փլուզվել է, վնասելով նաև 3-րդ և 2-րդ հարկերի պատշգամբները:
Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
Հայտնի է, որ շենքը կառուցվել է 2000թ.-ին: