Իրանի ԱԳ նախարարը նույնպես կմասնակցի Շվեյցարիայում կայանալիք Սիրիայի հարցով հանդիպմանը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցելու է Շվեյցարիայի Լոզանն քաղաքում կայանալիք Սիրիայի ճգնաժամի հարցով հանդիպմանը։ Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն։
«Արտգործնախարար Զարիֆը կայցելի Լոզաննում Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսին»,-տեղեկությունը հաստատել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։
Հանդիպման առանցքային թեման լինելու է Սիրիայում հրադադարի ռեժիմի վեչականգնումը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ կապակցությամբ նշել է, որ ռանձնապես ակնկալիքներ չունի այլևս հանդիպումից, ինչը իր հերթին հայտարարել է նաև ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները։