Թուրքիայի ԱԳ նախարարը նույնպես կմասնակցի «Սիրիայի բարեկամներ» խմբի փարիզյան հանդիպմանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն ներկա կգտնվի «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը, որը տեղի է ունենալու այսօր, Փարիզում, հաղորդում է Ria Novosti-ն:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցելու է Սիրիայի ընդդիմության՝ բանակցությունների հարցերով գերագույն հանձնաժողովի նախագահ Ռիհադ Հիջաբը: Հանդիպման հիմնական թեման լինելու է Ժնևում միջսիրիական բանակցություններին օժանդակելը:
Հանդիպմանը մասնակցելու են խմբի բոլոր անդամ պետությունների՝ Եգիպտոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հորդանանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Ներկա կլինի նաև Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: