Չինաստանը կմասնակցի Սիրիայի հարցով Վիեննայում կայանալիք 2-րդ հանդիպմանը
Վիեննայում նոյեմբերի 14-ին Սիրիայի հարցով կայանալիք 2-րդ հանդիպմանը կմասնակցի նաև Չինաստանը, հայտնում է Tass-ը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լոյին:
Վերջինս նշել է, որ Չինաստանի համար ողջունելի են Սիրիայի ճգնաժամի հարցով հոկտեմբերի 30-ին կայացած բազմակողմ հանդիպման արդյունքները և Չինաստանը ևս կողմ է ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակությանը:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան աջակցում է Սիրիայի հարցով վիեննական ձևաչափով բանակցությունները: