Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» կապակցությամբ՝ այն որակելով որպես Ղարաբաղի ազատագրման վեցերորդ տարեդարձ։
«Ղարաբաղի ազատագրման վեցերորդ տարեդարձին մենք անկեղծորեն նշում ենք մեր եղբայրական ադրբեջանական ժողովրդի և պետության Հաղթանակի օրը։ Մենք հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում բոլոր հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ։