Պուտինը մեկնել է Գոա՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելուց հետո մեկնել է Գոա, որտեղ տեղի է ունենալու BRICS-ի գագաթնաժողովը, տեղեկացնում է Ria Nօvosti-ն։
Գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-16-ը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Պուտինը հանդիպելու է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, իսկ հանդիպման ավարտին ստորագրվելու է համատեղ հայտարարություն։ Քննարկման հիմնական թեման կլինի միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։
Սպասվում է նաև, որ ՌԴ նախագահը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կհրավիրի Ռուսաստան 2017 թվականին։
Իսկ BRICS-ի գագաթնաժողովում սպասվում է, որ մասնակիցները կստորագրեն Գոայի հռչակագիրը և Գործողությունների պլան, որոնք կորոշեն փոխգործակցության առաջնահերթություններն առաջիկայում։