Աստրախանում վթարային վայրէջք է կատարել Գոա-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը
Գոա-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը վթարային վայրէջք է կատարել Աստրախանում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի պնդմամբ` Royal Flight ավիաուղիներին պատկանող, 224 ուղևորով օդանավը վայրէջք է կատարել էլեկտրոնիկայի անսարքության պատճառով:
Հայտնի է, որ ուղևորներից ոչ ոք չի տուժել: