211652_close_icon

ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Անկախություն» խորագրով ցուցահանդեսին

views-count4027 դիտում article-date 19:00 14-10-2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան: ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Նոնա Ավետիսյանի եւ «Շեդեվր» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Բարձր արվեստ» կերպարվեստ կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին: Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են դասական եւ ժամանակակից հեղինակների 100-ից ավելի ստեղծագործություններ: Նկարներից բացի գործում են նաեւ գրաֆիկական աշխատանքների եւ քանդակների սրահներ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր