Թեքեյան մշակութային կենտրոնում կբացվի «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով ցուցահանդեսը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Թեքեյան մշակութային կենտրոնում «Շուշիի թանգարաններ» կազմակերպության նախաձեռնությամբ և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ կբացվի «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն անկախության սերնդի, Արցախի նկարիչներ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Էռնա Մկրտչյանի, քանդակագործներ Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի աշխատանքները:
Ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: