Երևանի տարբեր հատվածներում մեկնարկում է «Դահլիճից դուրս» միջոցառումների նախագիծը
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի իրականացմամբ, այսուհետ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևանի տարբեր հատվածներում՝ այգիներ, հրապարակներ, մարդաշատ այլ վայրեր,
կիրականացվեն համերգային տարատեսակ միջոցառումներ:
«Դահլիճից դուրս». ահա այսպես է կոչվում միջոցառումների այս նոր շարքը, որի սկիզբը կդրվի վաղը՝ ժամը 17.00-ին, միաժամանակ, Ազատության հրապարակում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կասկադ համալիրում, Հյուսիսային
պողոտայում և մանկական այգում:
«Դահլիճից դուրս» նախագիծը Երևանը կողողի ազգագրական, էստրադային, ջազային, ռոք և այլ երաժշտական մեղեդիներով:
Նպատակը մեկն է` ստեղծել մշակութային միջավայր, ապահովել ուրախ և տոնական հանգստյան օրեր:
Ծրագիրն ունի շարունակական բնույթ. այս կերպ հանրությանը հաղորդակից կդարձնենք մշակույթին, բարձրորակ աժշտությանը
և նոր շունչ կհաղորդենք մեր սիրելի քաղաքին:
Ստորև ներկայացնում ենք «Դահլիճից դուրս» նախագծի այս շաբաթվա ծրագիրը.
[b]
Հոկտեմբերի 15` ժամը 17.00-19.00[/b]
Ազատության հրապարակ - Ազգագրական համույթներ
Շառլ Ազնավուրի հրապարակ - «Սայաթ-Նովա» ժող գործիքների անսամբլ
Կասկադ համալիր - «Գութան» նախագիծ
Մանկական այգի - հայպետֆիլհարմոնիայի «Ֆոլկ մոդեռն» ժողգործիքների նվագախումբ
Հյուսիսային պողոտա - Ջազ Բենդ
[b]Հոկտեմբերի 16` ժամը 17.00-19.00[/b]
Ազատության հրապարակ - Ջազ Բենդ
Շառլ Ազնավուրի հրապարակ - «Գութան» նախագիծ
Կասկադ համալիր - Հայաստանի ազգային պետ. նվագախումբ
Մանկական այգի - Ջիվանու դպրոց
Հյուսիսային պողոտա- «Ակունք» ազգագրական համույթ: