8634 դիտում
12:26 20-12-2017
ԱԺ–ում կրքերը թեժացան. «Ելք»–ը բռունցքներով հարվածեց սեղաններին, պահանջեց կրկնաքվեարկություն, մերժվեց և դահլիճից դուրս եկավ. Tert.am
ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստը սկսեց լարված մթնոլորտում: Առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը, որին «Ելք»–ը դեմ քվեարկեց, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2017/12/20/assembly/2570093]Tert.am[/url]-ը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ այսօր դե ֆակտո իրավակիրառական պրակտիկան թույլ տալիս է բողոքարկել ձերբակալման օրինականությունը, մինչդեռ առաջարկվող նախագիծը սահմանափակում է մտցնելու, գործող օրենքով անձը լռելու իրավունք ունի, իսկ այս նախագծով ողջամտությունը պետք է գնահատի դատարանը:
Նախագիծն ընդունվեց 60 կողմ, 34 դեմ քվեարկությամբ: Հայտարարվեց, որ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը գրավոր էր իր կողմ դիրքորոշումը հայտնել:
Քվեարկության դրվեց նաև «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Զեյնալյանը բողոքեց, որ Արփինե Հովհաննիսյանը Հայաստան չի եկել այս ընթացքում, երբ արտահերթ օրակարգը եկել է: «Ինչպե՞ս է դրան եզրակացություն տվել սրանց վերաբերյալ»,-հարցրեց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ էլեկտրոնային եղանակով է տվել կամ գրավոր: «Չգիտեմ, ես ստացել եմ նրա քվեարկությունը, դուք կարող եք մոտենալ քարտուղարությունից հարցնել: Ես պարտավոր չեմ նամակն ունենալ, տեղեկատվություն ունեմ քարտուղարությունից»,-ասաց նա:
Կրքերը թեժացան, երբ քվեարկության դրվեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց առաջարկները մերժվել են, այդ իսկ պատճառով դեմ են քվեարկելու:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/12/20/assembly/2570093]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1213 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
727 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
742 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին