Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 17-18-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:
[img]/ups/images/0350288001476422123979996.jpg[/img]
Երևանու հոկտեմբերի 14-ին, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:
[img]/ups/images/0333906001476422048306166.jpg[/img]