211652_close_icon

Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

views-count1430 դիտում article-date 17:30 13-10-2016
Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն հանդիպել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին: ԵԽԽՎ նախագահը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, մաղթել է արդյունավետ աշխատանք և հայտնել իր պատրաստակամությունը նպաստելու խորհրդարանական համագործակցության զարգացման ուղղված ջանքներին։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության օրակարգին։ Դեսպան Հովհաննիսյանը իր աջակցությունն է հայտնել ԵԽԽՎ «ոչ ատելությանը, ոչ վախին (#nohatenofear)» նախաձեռնությանը, որը մեկնարկել է 2016թ. հունիսին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր