211652_close_icon
views-count1858 դիտում article-date 20:15 05-09-2016

Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն հանդիպում ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ

Սեպտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն հանդիպում ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Կարևորելով ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության համակարգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային նշանակությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԻԵԴ դերակատարությունը և մշտապես աջակցել է դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը։ ՀՀ դեսպանը հավելեց, որ Հայաստանը վերջերս վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը, որով բարեփոխվում են ՄԻԵԴ աշխատանքները։ Դատարանի նախագահը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, համառոտ ներկայացրեց դատարանում ընթացող բարեփոխումները և առկա մարտահրավերները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ՄԻԵԴ աշխատանքների բարելավելու գործում էական դերակատարություն ունեցան նաև կոնվենցիայի մասնակից երկրները։ Կարևորվեց ներպետական մակարդակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրառումը և բարձրագույն դատական ատյանների միջև արդյունավետ երկխոսության անցկացումը։ Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի դեմ ներկայացված դիմումների ընթացիկ վիճակագրության և հիմնական միտումներին։

Նմանատիպ նյութեր