Մահացել է Թաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը
Կյանքի 89-րդ տարում վախճանվել է Թաիլանդի թագավոր Պհումիպոն Ադուլյադետը (Ռամա Իններորդը)։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Թաիլանդի թագավորի մահվան մասին լուրը հայտնել է Թաիլանդի թագավորական պալատի բյուրոն։
Պխումիպխոն Ադուլյադետը մահացել է տեղի ժամանակով ժամը 15։52-ին, Բանկոկի Սիրիրատ քաղաքի հիվանդանոցում։ Նա թագավորել է երկիրը 1946 թվականիվ և համարվում էր մոլորակի բոլոր միապետներից ամենաերկարը երկիրը ղեկավարած թագավորը։ Իսկ Թաիլանդի ժողովուրդը մեծ սեր և հարգանք էր տածում իր թագավորի հանդեպ, ով իր ժողովրդի համար շատ մեծ գործեր է արել։
Նրա մշակած ծրագրի շնորհիվ Թաիլանդը համարվում է աշխարհում բրնձի ամենախոշոր արտահանողը։ Նրա նախաձեռնությամբ երկրում մշակվեց կաթնամթերային ծրագիր, որի միջոցով Թաիլանդի բոլոր աշակերտները 1960-ական թվականներից մինչ օրս ապահովված են կաթով, որը կալցիումի աղբյուր է համարվում։ 1997-98 թվականներին նա երկիրը դուրս բերեց ֆինանսա-տնտեսական ճգնաժամից, որը տիրում էր ողջ աշխարհում։