Թաիլանդի մասնավոր դպրոցներից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 5-12 տարեկան 17 աղջիկ է մահացել
Թալիանդի հյուսիսային Չիանգրա նահանգի Վիանգ Պա Պաո մասնավոր դպրոցում առաջացած խոշոր հրդեհը առնվազն 17 աղջիկների կյանք է խլել, հաղորդել է BNO News-ը:
Եվս 2 աղջիկ անհայտ կորած են համարվում: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, տեղի ժամանակով ժամը 11-ի սահմաններում: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ երեխաները 5-12 տարեկան էին: 5 աղջնակ ստացել է լուրջ այրվածքներ, իսկ 14 աղջիկ փրկվել է՝ չստանալով վնասվածքներ:
Ոստիկանությունը պարզում է ողբերգության պատճառը: