Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երկաթգծի փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով տուն մուտքը գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը:
***