Էստոնիայի նախագահը հրաժարվել է նախագահական պալատից և մտադիր է ապրել տանը
                        Էստոնիայի նախագահ Քերստի Քալյուլայդը հրաժարվել է տեղափոխվել մայրաքաղաք Տալլինում գտնվող նախագահական պալատ, որոշելով շարունակել ապրել իր տանը:
 
Ինչպես նշում է [url=http://www.euromag.ru/estonia/49035.html]euromag.ru[/url]-ն, ըստ երկրում գործող օրենքի՝ նախագահը պարտավոր չէ ապրել անվտանգության նորագույն համակարգերով համալրված պալատում:
 
Էստոնիայի պատմության մեջ առաջին կին նախագահը, որը երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվել է հոկտեմբերի 3-ին կայացած քվեարկության արդյունքում, նախկինում զբաղեցնում էր Եվրոպական հաշվիչ պալատում այդ երկրի ներկայացուցչի պաշտոնը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

