9595 դիտում
23:40 15-03-2020
Եղիսաբեթ թագուհուն մոլեգնող կորոնավիրուսի պատճառով դուրս են բերել Բուկինգհեմյան պալատից
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհուն շտապ դուրս են բերել Բուկինգհեմյան պալատից՝ արագ տարածվող կորոնավիրուսի պատճառով:
Մարտի 12-ից թագուհին բնակվում է Վինձորյան պալատում, որտեղ նրան տեղափոխել էին անձնական մեքենայով: Թագուհու խորհրդականները միջոցներ են ձեռնարկել, որպեսզի նրան վտանգից հեռու պահեն՝ հաշվի առնելով, որ 94-րդ տարեդարձին մնացել է ընդամենը մեկ ամիս:
Բուկինգհեմյան պալատում աշխատում է մոտ 500 մարդ, այդ իսկ պատճառով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը բավական մեծ է, իսկ Վինձորյան պալատում ընդամենը 100 աշխատող կա: Եթե համաճարակի հետ կապված վիճակը բարդանա, ապա բրիտանական իշխանությունները ևս մեկ տարբերակ ունեն՝ Սանդրիգեմյան պալատը: Այնտեղ սպասարկում են ընդամենը մի քանի հոգի և վարակվելու հավանականությունը նվազագույն է:
Վերջին շրջանում Եղիսաբեթ 2-րդը բավական ակտիվ հանդիպումներ են ունենում և թեպետ հիվանդության ախտանիշներ չկան, ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել:
Նմանատիպ նյութեր
5573 դիտում
16:01 16-09-2017
Արքայազն Չարլզը Եղիսաբեթ թագուհուն համոզել է հեռացնել աշխատանքից իր անձնական քարտուղարին. Times
1929 դիտում
19:54 12-10-2016
Էստոնիայի նախագահը հրաժարվել է նախագահական պալատից և մտադիր է ապրել տանը
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ