Երևանում կմեկնարկի աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկը հանդիսացող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի ծրագիրը
Հոկտեմբերի 13-ին Երևանի "Մարիոթ Արմենիա" հյուրանոցի "Սիս" սրահում պաշտոնապես կմեկնարկի աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկը հանդիսացող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը:
Բացման խոսքով հանդես կգան նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ն.Գ. տկն Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրսը, ՀՀ-ում Հունաստանի դեսպան Ն.Գ. տկն. Նաֆսիկա Նէնսի Էվա Վրաիլան և Շեֆֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի նախագահ պրն Յաննիս Վերվերիդիսը: ՀՀ կրթության և գիտության նախարարության և Շեֆֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր: