2381 դիտում
09:48 12-10-2016
Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ աշխատանքից ազատված ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար։
Իսկ մինչ այդ Սաֆարյանը հասցրել է գրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որն իր կյանքում հոբելյանական 20-րդն է։ Այսինքն, անկախ Հայաստանի 25 տարվա բյուջեներից 20-ը նա է կազմել։ Հիշեցնենք, որ պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է։ Նա Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրն է։ Իսկ 1994–1997թթ. եղել է հարկային պետական տեսչության պետ-նախարար։ 1997-ից եղել է ֆինանսների փոխնախարար։ Սաֆարյանի պաշտոնավարման տարիներին Ֆինանսների նախարարությունը երբեմն շատ արագ, երբեմն մի փոքր դանդաղ տեմպերով, բայց տասը նախարար է փոխել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1340 դիտում
21:23 13-02-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին
1951 դիտում
15:42 11-10-2016
Պավել Սաֆարյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. tert.am
1385 դիտում
18:09 11-10-2016
Պավել Սաֆարյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից
Այս բաժնից
2290 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1804 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»